Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
09.02.2016
Մրցույթ

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնա­դրամը 2016 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախա­գծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության ոլորտում կուտակված հրատապ խնդիրների լուծմանը։

ՀՈՒՖՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առաջարկում է առավել ուշադ­րութ­յուն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.

  1. ա) Ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրներ.

բ) օսմանյան Թուրքիայի և Մերձավոր Արևելքի նորագույն պատմության

     հիմնահարցեր.

  1. 21-րդ դարի հայագիտության մարտահրավերները
  2. Հայոց պատմության, հնագիտության և ազգագրության, լեզվի, արվեստի և գրա­կա­նության, հասարակական-քաղաքական մտքի պատմության և տեսութ­յան արդի հիմնախնդիրները։

Ֆինանսավորման ներկայացված ծրագրերին հատկացվում է 2 տարի ժամկետ։

Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրակա­նաց­ման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համա­պա­տաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։

Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։

 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝

ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ

հեռախոս. 52 13 62

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.