Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Նիստեր
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Գիտաժողով ներ
01.07.2013
Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» (2013թ. հոկտեմբերի 17-ից 19-ը)

conf_logo_big.pngՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2013 թ. հոկտեմբերի 17-ից 19-ը Երևանում կազմակերպում է Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը` “Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտա-հրավերները” խորագրով:

Համաժողովում կգործեն հետևյալ բաժանմունքները՝


● Պատմություն
● Լեզվաբանություն
● Գրականագիտություն
● Արվեստ և ճարտարապետություն
● Հայոց եկեղեցին և հայագիտությունը
● Հայ հասարակական-քաղաքական միտքը. ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները:

Զեկուցումների հիմնադրույթները և տեքստերը կհրատարակվեն:
Զեկուցման խորագրերի ուղարկման վերջին ժամկետը 2013 թ. մայիսի 30-ն է, իսկ հիմնադրույթների ուղարկման վերջին ժամկետը` 2013 թ. օգոստոսի 1-ը:

Համաժողովին մասնակցելու պայմանները

1. Լրացնել հայտը և ուղարկել Կազմկոմիտեի հասցեով*: Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2013 թ. մայիսի 20-ը:
* Հայտը կարելի է լրացնել համաժողովի էլ. կայքէջում` http://armenology2.sci.am/

2. Զեկուցման հիմնադրույթները ուղարկել Կազմկոմիտեի հասցեով:*: Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2013 թ. օգոստոսի 1-ը:
* Հիմնադրույթները պետք է ուղարկել էլեկտրոնային տեսքով՝ կրիչով կամ կազմկոմիտեի էլեկտրոնային փոստով (File Attachment)` humdep@sci.am.
• Համակարգը՝ Microsoft Word, A4 չափսի 2 էջից ոչ ավելի, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ
• Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն և անգլերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն և անգլերեն)
• Տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն և անգլերեն)
• Տառերի չափսը՝ 14 մուգ, գլխատառ (խորագիրը), 12 մուգ, թեք (հեղինակի անունը, ազգանունը), 12 թեք (կազմակերպության լրիվ անվանումը), 12 մուգ (ենթախորագրերը), 12 (հիմնադրույթների տեքստը)
• Հեռավորությունը՝ 1,5 (խորագրի, հեղինակի անվան և կազմակերպության անվանման տողերի միջև), Single (տեքստի տողերի միջև)
• Նկարները՝ յուրաքանչյուրը առանձին ֆայլով (jpg):

                                                                                       ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մեր հասցեն՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող.,
24, ՀՀ ԳԱԱ նախագահություն,
հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Հեռ.՝ (+37410) 527722, (+37410) 521362
Fax: (+37410) 569281
Էլ. փոստ` humdep@sci.am
URL: http://armenology2.sci.am/


© 2014-2017 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.