Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Մեր մասին

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ

Արման Եղիազարյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

հեռ.՝ (+37499) 556665

էլ. փոստ՝ armyegh@yahoo.com

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

 

 

հեռ.՝ 

էլ. փոստ՝ 

 

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ 

Աննա Լաչինյան

 

հեռ.` (+374 93) 720055

էլ. փոստ` armenianstudiesfoundation@gmail.com

 

ԳՈՐԾԱՎԱՐ

Արմինե Չիրոյան

 

հեռ.՝ (+37494) 115700

էլ. փոստ.՝ chiroyanarmine@gmail.com

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հեռ`(+374 10)581891

էլ. փոստarmenianstudiesfoundation@gmail.com

 

 

 «ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

 

 ԳԼԽԱՎՈՐ  ԽՄԲԱԳԻՐ

Ալբերտ Խառատյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

հեռ.՝ (+37091) 580205

էլ. փոստ.՝ Alkhar39@mail.ru

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐ  

 

 

հեռ.՝ 

էլ. փոստ.՝ 

 

 

«ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՆԳԼԵՐԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ՀԱՆԴԵՍ

 

ԳԼԽԱՎՈՐ  ԽՄԲԱԳԻՐ 

Արամ Քոսյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

հեռ.՝ (+37091) 490432 

էլ. փոստ.՝ aramkosyan@yahoo.com

 

ԽՄԲԱԳՐԻ ՏԵՂԱԿԱԼ  

Մուշեղ Ղահրիյան

 

հեռ.՝ (+37093) 348881

էլ. փոստ.՝ mghahriyan@yaho.com

 

 

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՈՒՖՀՀ)


Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, գիտակրթական, սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ։
ՀՈՒՖՀՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության։ ՀՈՒՖՀՀ-ն գործում է անժամկետ, ունի առանձնացված գույք, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
ՀՈՒՖՀՀ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում՝ ՀՀ դրամով և (կամ) արտարժույթով։
Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ հիմնադրամի ներդրումները, դրամական մուտքերը պետական բյուջեից, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների և միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,  ինչպես և հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, օրենքով չարգելված այլ միջոցներ։
Հիմնադրամն իրավունք ունի անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին, նաև հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև համագործակցել միջազգային և օտարերկրյա հայագիտական բնույթի կազմակերպությունների հետ։

 

ՀՈՒՖՀՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ


Հայագիտության զարգացման խթանումը ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից է։ Այն նպատակաուղղված է հայոց պետականության հզորացմանը, ազգային գաղափարախոսության ձևավորմանը, Սփյուռքում տարվող հայապահպանության բնագավառի աշխատանքների համախմբմանը։ Այն կոչված է նպաստելու ժողովրդի ազգային նկարագիրը պահպանելու, գալիք սերունդներին հայեցի դաստիարակելու, կրթելու և հայրենասեր, անձնվեր քաղաքացիներ պատրաստելու կարևոր գործին։
Հիմնադրամի փաստացի շահառուներ են համարվում ԳԱԱ կազմի մեջ մտնող համապատասխան գիտական կազմակերպությունները, ՀՀ-ի բուհական համակարգի համապատասխան գիտական ստորաբաժանումները, ինչպես և այլ գերատեսչական պատկանելություն ունեցող հայագիտական կազմակերպությունները և դրանցում աշխատող գիտնականները, ինչպես նաև հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, հիմնադրամի աշխատողները։


ՀՈՒՖՀՀ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ


1.    Հայագիտության հիմնահարցերի, քաղաքական և գործնական հայագիտության հրատապ խնդիրների ուսումնասիրությանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացում։
2.    Աշխարհի հայագիտական հաստատությունների հետ համագործակցության կազմակերպում և աշխատանքների ընդհանուր համակարգում։
3.    Օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների պահպանմանն ուղղված ծրագրերի  մշակումն ու գործունեությանն աջակցում։
4.    Հայագիտական կազմակերպությունների ենթակառուցվածքի (ժամանակակից գիտական սարքավորումների) արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացում։


ՀՈՒՖՀՀ-Ի  ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


1.    Հայագիտական կարևորագույն ծրագրերի իրականացմանն աջակցելը։
2.    Հայագիտական միջազգային համաժողովների և հայագիտության կարևորագույն խնդիրներին նվիրված գիտաժողովների կազմակերպելը։
3.    Հայագիտական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և վերաորակավորմանը նպաստելը։
4.    Երիտասարդ գիտնականների առաջընթացն ապահովող ծրագրերին օժանդակելը։
5.    Հայագիտական կարևոր աշխատությունների հրատարակությունն իրականացնելը։
6.    Հայագիտական ժառանգության թվայնացմանն աջակցելը։ 


ՀՈՒՖՀՀ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ


Հիմնադրամ ստեղծելու նպատակն է` ֆինանսավորել հայագիտության կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերը։ Մասնավորապես` նախատեսվում է իրականացնել հայագիտության բոլոր բնագավառների մատենագիտական բնագրերի, վիմագրական արձանագրությունների,  արխիվային նյութերի, բառարանագրական հուշարձանների ուսումնասիրությունը և հրատարակությունը, ինչպես և էլեկտրոնային ռեսուրսների ստեղծումը, հայագիտական նյութերի Էլեկտրոնային տարբերակների` համացանցով տարածման ապահովումը, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծումն ու շահագործումը, միջազգային հայագիտական համաժողովների, ամառային դպրոցների և սեմինարների կազմակերպումը, Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող գիտական կենտրոններում երիտասարդ մասնագետների պատրաստումը, հայագիտական հաստատությունների համագործակցության նպատակով գիտական խորհրդի նիստերի կազմակերպում։

© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.