Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2013 թ. հոկտեմբերի 17-ից 19-ը Երևանում կազմակերպում է Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը` “Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտա-հրավերները” խորագրով:
Համաժողովում կգործեն հետևյալ բաժանմունքները՝
● Պատմություն
● Լեզվաբանություն
● Գրականագիտություն
● Արվեստ և ճարտարապետություն
● Հայոց եկեղեցին և հայագիտությունը
● Հայ հասարակական-քաղաքական միտքը. ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները:
Զեկուցումների հիմնադրույթները և տեքստերը կհրատարակվեն:
Զեկուցման խորագրերի ուղարկման վերջին ժամկետը 2013 թ. մայիսի 30-ն է, իսկ հիմնադրույթների ուղարկման վերջին ժամկետը` 2013 թ. օգոստոսի 1-ը:
Համաժողովին մասնակցելու պայմանները
1. Լրացնել հայտը և ուղարկել Կազմկոմիտեի հասցեով*: Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2013 թ. մայիսի 20-ը:
* Հայտը կարելի է լրացնել համաժողովի էլ. կայքէջում` http://armenology2.sci.am/
2. Զեկուցման հիմնադրույթները ուղարկել Կազմկոմիտեի հասցեով:*: Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2013 թ. օգոստոսի 1-ը:
* Հիմնադրույթները պետք է ուղարկել էլեկտրոնային տեսքով՝ կրիչով կամ կազմկոմիտեի էլեկտրոնային փոստով (File Attachment)` humdep@sci.am.
• Համակարգը՝ Microsoft Word, A4 չափսի 2 էջից ոչ ավելի, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ
• Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն և անգլերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն և անգլերեն)
• Տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն և անգլերեն)
• Տառերի չափսը՝ 14 մուգ, գլխատառ (խորագիրը), 12 մուգ, թեք (հեղինակի անունը, ազգանունը), 12 թեք (կազմակերպության լրիվ անվանումը), 12 մուգ (ենթախորագրերը), 12 (հիմնադրույթների տեքստը)
• Հեռավորությունը՝ 1,5 (խորագրի, հեղինակի անվան և կազմակերպության անվանման տողերի միջև), Single (տեքստի տողերի միջև)
• Նկարները՝ յուրաքանչյուրը առանձին ֆայլով (jpg):
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Մեր հասցեն՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող.,
24, ՀՀ ԳԱԱ նախագահություն,
հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Հեռ.՝ (+37410) 527722, (+37410) 521362
Fax: (+37410) 569281
Էլ. փոստ` humdep@sci.am
URL: http://armenology2.sci.am/