Կոմիտասի կերպարին անդրադարձել են հայ արվեստագետներից շատերը կերպարվեստի տարբեր տեսակներում ու ժանրերում: Պատկերագրքում ներկայացված ստեղծագործություններն ունեն ինչպես գեղարվեստական ակնհայտ արժանիքներ, այնպես էլ պատմամշակութային և վավերագրական նշանակություն: