Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նոր գրքեր / Գլխավոր
Ա. Մելքոնյան, Գ. Պողոսյան, Ա. Աղասյան, Ա. Մարուքյան, Դ. Քերթմենջյան, Հ. Մելիք-Ադամյան, Վ. Վարդանյան, Գ. Բադալյան, Ա. Հովհաննիսյան «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ»

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագրի ընդունումից հետո ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ 2016-2018 թթ. ընթացքում իրականացվեց Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական խմբի ծրագիրը, ինչի արդյունքում էլ ստեղծվեց սույն կոլեկտիվ աշխատանքը:

Արխիվային փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, մամուլի նյութերի և տարբեր հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա աշխատանքում ներկայացվում են ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված տարածքային, ժողովրդագրական, մշակութային և նյութական կորուստները, որոշակիացվում են դրանց ծավալներն ու հետևանքները, ինչպես նաև առաջարկներ են արվում Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման` հատուցման գործընթացի կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ:

Գիրքը նախատեսված է Հայոց ցեղասպանության պատմության ու, մասնավորապես, պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար:



© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.