Գրքում ներկայացված է «Ջամբռ»-ի լրացված քննական բնագիրը՝ հեղինակային ձեռագրերի և երկի 1873 թ. հրատարակության համեմատությամբ: Սկզբնաղբյուրը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը՝ Հայոց հայրապետների գահակալումը, եկեղեցական թեմերը, նվիրապետական աթոռները (Աղվանից, Աղթամարի և Կիլիկիո) և Մայր Աթոռի դիվանի փաստաթղթերի հիման վրա՝ Ս. Էջմիածնի իրավական և սոցիալ-տնտեսական վիճակի մանրամասն պատկերը:
Հրատարակվում է «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարով և նախատեսված է հայագետների, տնտեսական պատմության մասնագետների, ինչպես նաև ընթերցող լայն հասարակության համար: