Ժողովածուն ընդգրկում է Ալեքսանդրապոլի գավառի 1918-1921 թթ. իրողությունների ու դրանց սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքների մասին Շիրակի մարզի 40-ից ավել բնակավայրերի շուրջ 60 բանասացներից հավաքած հիշողություններն ու բանավոր պատմությունները, որոնք համադրվել են մասնագիտական գրականության և արխիվային նյութերի հետ: Վերոհիշյալ նյութերի հիմամբ կազմվել է թուրքական արշավանքների հետևանքները ներկայացնող քարտեզ: Այն նախատեսված է պատմաբանների, ցեղասպանագետների, բուհերի հումանիտար ֆակուլտետների դասախոսների, ուսանողների և այս ոլորտով հետաքրքրվող անձանց համար: