Մենագրության մեջ հայ նշանավոր գրող Եղիշե Չարենցի ստեղծագործությունը քննված է իր ժամանակի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակների ազգային գրականության համատեքստում: Ժամանակաշրջանի պատմաքաղաքական ու գրական զարգացման համապատկերում քննվել են Ե․ Չարենցի ստեղծագործական բազմաբարդ առնչությունները հայ գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Վահան Տերյանի և Ավետիս Ահարոնյանի հետ: Սույն մենագրությունը իր դարի գրականության հետ Եղիշե Չարենցի բազմաշերտ առնչությունների քննությունը ներկայացնող առաջին գիրքն է և կարող է ունենալ շարունակություն։ Գիրքը կհետաքրքրի գրականագետներին, բանասիրության ու պատմության ֆակուլտետների ուսանողներին և ընթերցողներին: