Մենագրությունը նվիրված է 20-րդ դարի համարձակ և հայրենասեր կին գրող Զապել Եսայանի վիպագրությունը, այնտեղ պատկերված մտավորական կերպարների նորովի ուսումնասիրմանը։ Սույն աշխատությամբ ներկայացվում են վիպագրության մեջ արծարծված գեղարվեստական իրողությունների պատմական հիմքերը, Զ. Եսայանի հայացքների ձևավորման և զարգացման ճանապարհը, ճշգրտվում են մտավորական-միջավայր փոխառնչությունների շուրջ գրողի դիտարկումները, տեսանելի դառնում հեղինակի ստեղծագործության մեջ ներկայացված հարցադրումների ու դիտարկումների արդիականությունը, ի վերջո, նոր կողմերով է բացահայտվում Զ. Եսայանը, նրա ներաշխարհն ու հայրենասեր մտավորականի նկարագիրը:
Գիրքը նախատեսված է գրականագետների, գրականության տեսաբանների, ուսուցիչների, ուսանողության և ընթերցող լայն շրջանների համար: