Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նոր գրքեր / Գլխավոր
ԿԱՐԵՆ ԹՈԽԱԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ»

Հայկական լեռնաշխարհի պատկերագրական ժառանգության հնագույն կոթողները՝ ժայռապատկերները, պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր են: Մարդկային մտքի և գործունեության այս արգասիքներն ունեն գիտաճանաչողական մեծ նշանակություն:

Աշխատությունը ներկայացնում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման ու հետազոտման ընդարձակ պատմությունը, դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, սահմանված են «Ժայռապատկերաբանություն» գիտաճյուղի հիմունքները:

Համեմատական նյութի ներառմամբ ցույց են տրված ժայռապատկերների և հայ մշակույթի հարակից ոլորտների իմաստաբանական աղերսները, որով վկայվում է դրանց արարողների էթնոմշակութային միասնականությունը և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարակայությունը:

Տիեզերաբանական բովանդակության ժայռապատկերների և հնաստղագիտական կառուցվածքների վերլուծությամբ լուսաբանված են կոթողների թվագրման և օրացույցի սկզբնավորման հիմնահարցեր:

Ժայռապատկերները դիտարկված են հնադարյան պաշտամունքի, արվեստի և գիտության ձևավորման խնդիրների ծիրում` ներառյալ միջնադարյան հայ իմաստասիրական մտքի նվաճումները:

Գիրքը նախատեսված է պատմագիտության, հնագիտության և ազգագրության,  աստղագիտության և տոմարի, գրի, բնական գիտությունների պատմության, ինչպես և այլ ոլորտների մասնագետների և հնագույն մշակույթով հետաքրքրվողների համար:

 



© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.