Աշխատությունն առաջին ամբողջական փորձն է լուսաբանելու հանրային կառավարման էությունը և մեթոդաբանությունը, հակիրճ շարադրելու աշխարհում հանրային կառավարման տեսության զարգացման ընթացքը, դիտարկելու արևմտյան երկրներում դրա կայացման պատմությունը և գաղափարաբանական միտումները: Պարզաբանվում են հայ հանրային կառավարչական մտքի և պետական կառավարման կայացման առանձնահատկությունները` V դարից մինչև XX դարի վերջը: Արևմտյան պետությունների կառավարչական փորձի և տեսական մտքի էվոլյուցիայի հետ հայ հասարակական-քաղաքական և կառավարչական մտքի համադրական վերլուծությունը հնարավորություն է ընձեռում հարստացնելու ոչ միայն հայագիտության բնագավառը, այլև ընդլայնելու հանրային կառավարման ընդհանուր գիտությունը, պատշաճորեն ներկայացնելու հանրային կառավարման փորձի հայոց ազգամշակութային առանձնահատկություններն ու տեսական մտքի նվաճումները:
Նախատեսված է հանրային կառավարման տեսության և պատմության հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար: