Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ 2024թ. սեպտեմբերի 28-30-ը տեղի կունենա «Պատմական Տայքը պատմության խաչուղիներում (պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն է ձևավորել պատմական Տայքի և հարևան գավառների պատմամշակութային ժառանգության պահպանման, արդի խնդիրների ու զարգացման հիմնական ուղղությունների գիտական քննարկումների միջավայր, ներկայացնել պատմական Տայքի և հարևան գավառների պատմամշակութային հարուստ ժառանգության դերը ամբողջ տարածաշրջանի պատմամշակութային միջավայրի ձևավորման համակարգում, նպաստել տարբեր երկրներից ժամանած պատմաբանների, հնագետների, արվետաբանների և ազգագրագետների գիտագործնական կապերի հետագա ընդլայնմանն ու համատեղ նոր հետազոտությունների իրականացմանը, մշակել նոր ռազմավարություն, որը կուղենշի և կարտացոլի պատմական Տայքի և հարևան գավառների պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերի դեմ պայքարի արդյունավետությունը:
Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հայագետներ ինչպես ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտներից, բուհերի հայագիտական ամբիոններից, այնպես էլ արտերկրից:
Ավելի մանրամասն տե´ս՝
https://www.facebook.com/share/p/iGKY8mgbZi2D8tAB/