Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ 2024թ. հոկտեմբերի 9-11-ը տեղի կունենա «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն է ՀՀ-ում և Սփյուռքում գործունեություն ծավալող հայ և այլազգի հայագետների մասնակցությամբ քննարկել հայագիտության արդի խնդիրներին վերաբերող հարցերը, հայագիտության տեսության, հետազոտությունների մեթոդաբանության, միջգիտակարգային հետազոտությունների իրականացման խնդիրները, հայագիտությունը պատմագիտական հետազոտությունների միջազգային ոլորտներ ինտեգրելու հնարավորությունները։ Կարևոր նշանակություն է տրվելու տեսական-մեթոդաբանական, տարածաշրջանային, քաղաքակրթական բնույթի հիմնախնդիրների ուսումնասիրությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև ՀՀ առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։
Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:
Գիտաժողովին մասնակցության հայտերը, ինչպես նաև զեկուցումների համառոտ տարբերակը մինչև 2024թ․ հուլիսի 30-ը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին․ conferencehistory@ysu.am։
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Ավելի մանրամասն տե´ս՝