Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ 2024թ. հոկտեմբերի 11-12-ը տեղի կունենա «Էպոս, ինքնություն և արդի ազգակերտման գործընթացներ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել և հանրահռչակել էպոսի բանագիտական, մշակութաբանական ու պատմահամեմատական խնդիրները, էպոսի և բանահյուսական այլ ժանրերի փոխազդեցությունը, փոխներթափանցումը, ստեղծման ու տարածման միջավայրը, էպոսի բանավոր տարբերակների հայտնաբերումն ու գրառումը, դրանց ուսումնասիրության նոր մեթոդները, Գարեգին Սրվանձտյանցի և այլ վիպահավաքների ժառանգության ուսումնասիրությունը, Էպոսի և գեղարվեստական գրականության փոխառնչությունները, ինչպես նաև էպոսի ազդեցությունը հանրային կյանքի վրա անցյալում և այսօր։
Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:
Ավելի մանրամասն տե´ս՝
https://www.facebook.com/share/p/gBroNtX5xjSVQi7J/?mibextid=oFDknk