Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2024թ. նոյեմբերի 28-ին տեղի կունենա «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը. անվտանգային տեղաշարժեր» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ (արտերկրից հետազոտողների ներգրավմամբ) գիտական դիվանագիտության հարթակում (Platform of Science Diplomacy), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո, քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հավանական հնարավորություններն ու գործիքակազմերը:
Միջազգային գիտաժողովի նյութերը՝ հայերեն և անգլերեն, կտպագրվեն առանձին հատորով:
Զեկուցման հայտերը կարող են ուղարկվել հետևյալ էլ. հասցեով՝ vardanyangrigor3@gmail.com։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 10-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, արաբերեն:
Ավելի մանրամասն տե´ս՝
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0FUuLDmzw4WjcePN9dSY3NV21pD8ws8Phbyegb1oGWsPNGSmCDuBaMoCMux3dYk63l&id=
100062966813699&mibextid=ZbWKwL