Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
09.08.2024
Հիմնադրամի տնօրենը մասնակցեց Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրեն Ա. Եղիազարյանը օգոստոսի 5-ից 9-ը մասնակցեց Հայաստան-Սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովին:

Խորհրդաժողովին մասնակցում էին կրթական և գիտական ոլորտների կազմակերպիչներ, ուսուցիչներ, հայագիտության տարբեր բնագավառների մասնագետներ, փորձագետներ ու գիտնականներ  ՀՀ-ից և Սփյուռքից,  ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովում քննարկվեցին Սփյուռքում առկա կրթական հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավորությունները Հայաստան-Սփյուռք համագործակցության ձևաչափում, ինչպես նաև հայապահպանությանը, հայագիտական կենտրոնների գործունեությանն առնչվող հարցեր:

Ա. Եղիազարյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները, ինչպես նաև քննարկեց նրանց և Սփյուռքի հայագիտական կենտրոնների ու անհատ հայագետների հետ սերտ համագործակցության հնարավորությունները:

Ձեռք բերվեցին համագործակցության հստակ պայմանավորվածություններ:


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.