ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրենի 2024 թ. սեպտեմբերի 18-ի թիվ 39 հրամանով հաստատվել է 2024 թ. մայիսի 30-ին հայտարարված՝ hայագիտական կարևոր և հիմնարար աշխատությունների թարգմանության ու հանրայնացման նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված աշխատությունների ցանկը:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել՝
ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
|
N
|
Հայտի հեղինակ
|
ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ
|
Երաշխավորող կազմակերպություն
|
1.
|
Հակոբ Սիմոնյան
|
Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը (Ք.ծ.ա. 12-3-րդ հազարամյակի առաջին կես)
|
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
|
2.
|
Գոռ Երանյան
|
Էջեր հայ-քրդական պատմությունից, մաս Ա. Քրդախոս հայեր, հայատառ քրդերեն տպագիր գրքեր
|
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ
|
Ֆինանսավորումը կկատարվի 2024 թ. սեպտեմբերի վերջից: