Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Աննա Սարգսյանի «Մտավորականը Զապել Եսայանի վիպագրության մեջ» խորագրով մենագրությունը:
Մենագրությունը նվիրված է 20-րդ դարի համարձակ և հայրենասեր կին գրող Զապել Եսայանի վիպագրությունը, այնտեղ պատկերված մտավորական կերպարների նորովի ուսումնասիրմանը։ Սույն աշխատությամբ ներկայացվում են վիպագրության մեջ արծարծված գեղարվեստական իրողությունների պատմական հիմքերը, Զ. Եսայանի հայացքների ձևավորման և զարգացման ճանապարհը, ճշգրտվում են մտավորական-միջավայր փոխառնչությունների շուրջ գրողի դիտարկումները, տեսանելի դառնում հեղինակի ստեղծագործության մեջ ներկայացված հարցադրումների ու դիտարկումների արդիականությունը, ի վերջո, նոր կողմերով է բացահայտվում Զ. Եսայանը, նրա ներաշխարհն ու հայրենասեր մտավորականի նկարագիրը:
Գիրքը նախատեսված է գրականագետների, գրականության տեսաբանների, ուսուցիչների, ուսանողության և ընթերցող լայն շրջանների համար:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/newbooksview.php?id=69&cid=4&langid=1