Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2024թ. նոյեմբերի 28-30-ը տեղի կունենա «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ձևավորել միջնադարագիտության ոլորտում մասնագիտացող հայ և արտասահմանցի հետազոտողների ընդհանուր միջավայր, կապեր և հաստատուն դարձնել դրանք, որոնց շնորհիվ ոչ միայն զգալիորեն կամրապնդվեն հայագիտական հետազոտությունների դիրքերը, այլև հնարավոր կլինի արագ և պատշաճ կերպով արձագանքել օրեցօր ձևավորվող հակագիտական թեզերին, պատմական զեղծարարություններին և այլ մարտահրավերներին։ Նախընթաց տարիներին այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր, և առաջիկայում ծրագրվող 10-րդ հոբելյանական գիտաժողովն ամրապնդելու է ձեռք բերվածը։
Միջնադարագիտական ամենամյա այս գիտաժողովն ունի ավելի հեռահար նպատակներ, որոնց իրագործմամբ Հայաստանում կստեղծվի միջնադարագիտական տարատեսակ ուսումնասիրությունների միջազգային ավելի լայն հարթակ։ 10-րդ հոբելյանական գիտաժողովը մեծ քայլ է դեպի այդ նպատակը։
Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:
Ավելի մանրամասն տե´ս՝ https://shorturl.at/YBgu2 https://shorturl.at/B4q4g
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/confsview.php?id=55&arch=&langid=1