ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված ամառային դպրոցների կազմակերպման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը ուղղված ամառային դպրոցներ կազմակերպելու նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթ։
Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
- հայագիտության տարբեր գիտակարգերում կադրերի պատրաստում և վերապատրաստում,
- հայագետ կադրերի տեսական, մեթոդաբանական և գործնական կարողությունների զարգացում,
- հայագիտության շրջանակներում միջգիտակարգային մոտեցման ու համակարգային մտածողության խթանում:
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված հայտերը։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները վերոհիշյալ ուղղություններով ամառային դպրոց կազմակերպելու համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. մարտի 24-ը Հիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից։
Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
Հայտի էլեկտրոնային տարբերակը կայքից ներբեռնված և լրացված ուղեցույց-ձևանմուշն է։
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմ (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 24.03.2025 թ.,
- թղթային տարբերակով՝ մինչև 31.03.2025 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված ուղղություններից դուրս հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Ամփոփիչ դրական կարծիքի դեպքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու է դրամաշնորհի պայմանագիր:
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2025 թ. մայիսին:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-18:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/materials.php?cid=41&arch=&langid=1#mce_temp_url#
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ