Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
03.03.2025
ՄՐՑՈՒՅԹ արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհներ տրամադրելու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ։

 

Մրցույթին կարող են ներկայացվել՝

  1. Մենագրություններ  (այդ թվում կոլեկտիվ),
  2. գիտական հոդվածների ժողովածուներ։

 

Մրցույթին չեն կարող ներկայացվել՝

  • նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։

 

ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. ապրիլի 3-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։

 

Հայտերը ներկայացվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով (հայտերը անգլերենով ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

 

Հայտի էլեկտրոնային տարբերակը պետք է լրացնել կայքից ներբեռնված և լրացված ուղեցույց-ձևանմուշով ։

 

Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (հայտի, դիմումի, երաշխա­վորական կարծիքների, գիտխորհրդի երաշխավորության, ծրագրի նախահաշվի ստորագրված և կնքված բնօրինակները) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝

-         էլեկտրոնային տարբերակով՝ 03.04.2025թ.,

-         թղթային տարբերակով՝ մինչև 10.04.2025 թ.:

 

Նշված պահանջների չհամապատասխանող, թերի հայտերը չեն քննարկվելու:

 

Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթին համապա­տասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Ամփոփիչ դրական կարծիքի դեպքում Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:

 

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2025 թ. մայիսին:

 

Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-17:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։

 

Մրցույթի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ 

http://haygithimnadram.am/materials.php?cid=42&arch=&langid=1#mce_temp_url#

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող

համահայկական հիմնադրամ

                                     

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.