Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
18.06.2025
ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ - ՄՐՑՈՒՅԹ հայագիտական աշխատությունների հրատարակության ու հանրայնացման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթ։

Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝

  1. հայագիտական հիմնարար աշխատությունների հրատարակություններ,
  2. հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հրատապ և կարևոր աշխատությունների հրատարակություններ,
  3. հայկական ինքնությանը վերաբերող աշխատությունների հրատարակություններ,
  4. Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության իրողությունների և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը նպաստող օտարալեզու ուսումնասիրությունների հրատարակություններ,
  5. հայոց պատմության կեղծարարությանը, հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված աշխատությունների հրատարակություններ:

 

Մրցույթին պետք է ներկայացվեն հրատարակության պատրաստ աշխատություններ։

 

Մրցույթին չեն կարող ներկայացվել՝

  • հոդվածների և փաստաթղթերի ժողովածուներ,
  • գիտաժողովի նյութերի ժողովածուներ,
  • գիտական հանդեսների (պարբերականների) համարներ,
  • Հիմնադրամի նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։

 

ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ թանգարաններում զբաղված գիտական աշխատողները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ թանգարանների ներկայացուցիչները՝ ՀՀ գիտական կազմակերպություններում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների երաշխավորությամբ, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. հուլիսի 18-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։

 

Հայտերը ներկայացվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով (հայտերը անգլերենով ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

 

ՀԱՅՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԻՑ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇՆ Է։

 

Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)՝ աշխատանքային օրերին, ժամը 11։00-15։00-ը:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝

-         էլեկտրոնային տարբերակով՝ 18.07.2025 թ.,

-         թղթային տարբերակով՝ 25.07.2025 թ.:

 

 

Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված թեմաներից դուրս հայտերը չեն քննարկվելու:

Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Ամփոփիչ դրական կարծիքի դեպքում Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:

 

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2025 թ. սեպտեմբերին:

 

Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 10:00-16:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։

 

Մրցույթի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/materials.php?cid=43&arch=&langid=1#mce_temp_url#

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող

համահայկական հիմնադրամ

                                     

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.