ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ։
Մրցույթին կարող են ներկայացվել՝
- Մենագրություններ (այդ թվում անգլերենով՝ այլ լեզուներով թարգմանելու նպատակով),
- գիտական հոդվածների ժողովածուներ։
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ թանգարաններում զբաղված գիտական աշխատողները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ թանգարանների ներկայացուցիչները՝ ՀՀ գիտական կազմակերպություններում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների երաշխավորությամբ, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. հուլիսի 22-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։
Հայտերը ներկայացվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով (հայտերը անգլերենով ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
ՀԱՅՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԻՑ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇՆ Է։
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (հայտի, դիմումի, երաշխավորական կարծիքների, գիտխորհրդի երաշխավորության, ծրագրի նախահաշվի ստորագրված և կնքված բնօրինակները) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)՝ աշխատանքային օրերին, ժամը 11։00-15։00-ը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 22.07.2025թ.,
- թղթային տարբերակով՝ մինչև 29.07.2025 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող, թերի հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Ամփոփիչ դրական կարծիքի դեպքում Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2025 թ. սեպտեմբերին:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 10:00-16:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/materials.php?cid=45&arch=&langid=1#mce_temp_url#
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ