Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ 2025թ․ հոկտեմբերի 23-25-ը տեղի կունենա «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Միջազգային գիտաժողովի կազմակերպման նպատակն է առաջին անգամ Հայաստանում համախմբել ամրոցներով, ռազմական ենթակառուցվածքներով և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունը և կառավարումն իրականացնող փորձագետների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հետազոտողների՝ խթանելու Հայաստանում և հարակից երկրներում ամրոցների և պաշտպանական համակարգերի համապարփակ ուսումնասիրությունները:
Գիտաժողովը հնարավորություն կտա ներկայացնել պաշտպանական ենթակառուցվածքների վերաբերյալ նոր հետազոտությունները և ընդգծել նրանց ռազմավարական, քաղաքական և տնտեսական դերը տարբեր ժամանակաշրջաններում:
Գիտաժողովին մասնակցելու համար`
Մինչև սույն թվականի հուլիսի 30-ը ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 300-350 բառի սահմաններում` ներառյալ զեկույցի վերնագիրը, մասնակցի անունը, ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները ևս կարող են մասնակցել):
Հիմնադրույթներն անհրաժեշտ է ուղարկել fortresses.conference@iae.am էլ. հասցեին:
Ներկայացված հայտերի ընտրությունը տեղի կունենա մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը:
Գիտաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:
Ավելի մանրամասն տե´ս՝ https://iae.am/hy/announcement/217#mce_temp_url#