ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված ամառային դպրոցների կազմակերպման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է հայագետ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը ուղղված ամառային դպրոցներ կազմակերպելու նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթ։
Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
- հայագիտության տարբեր գիտակարգերում կադրերի պատրաստում և վերապատրաստում,
- հայագետ կադրերի տեսական, մեթոդաբանական և գործնական կարողությունների զարգացում,
- հայագիտության շրջանակներում միջգիտակարգային մոտեցման ու համակարգային մտածողության խթանում:
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված հայտերը։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ թանգարաններում զբաղված գիտական աշխատողները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ թանգարանների ներկայացուցիչները՝ ՀՀ գիտական կազմակերպություններում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների երաշխավորությամբ, վերոհիշյալ ուղղություններով ամառային դպրոց կազմակերպելու համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. մարտի 24-ը Հիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից։
Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
ՀԱՅՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԱՅՔԻՑ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇՆ Է։
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմ (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)՝ աշխատանքային օրերին, ժամը 11։00-15։00-ը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 24.03.2026 թ.,
- թղթային տարբերակով՝ մինչև 31.03.2026 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված ուղղություններից դուրս հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Ամփոփիչ դրական կարծիքի դեպքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու է դրամաշնորհի պայմանագիր:
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2026 թ. մայիսին:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 10:00-16:00)՝Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/materials.php?cid=50&arch=&langid=1#mce_temp_url#
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ