ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական հրատապ, կարևոր և հիմնարար աշխատությունների շնորհանդեսների կազմակերպման նպատակով դրամաշնորհի մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայերեն և օտար լեզուներով հայագիտական հրատապ, կարևոր և հիմնարար աշխատությունների շնորհանդեսների կազմակերպման նպատակով դրամաշնորհի մրցույթ։
Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
- հայագիտական հիմնարար աշխատությունների շնորհանդեսներ,
- հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հրատապ և կարևոր աշխատությունների շնորհանդեսներ,
- Հայոց պատմության իրողությունների և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը նպաստող աշխատությունների շնորհանդեսներ,
- Հայոց պատմության կեղծարարությանը և հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը միտված աշխատությունների շնորհանդեսներ,
- Հայագիտական հրատապ թեմաներով հոդվածների ժողովածուներ:
Մրցույթին պետք է ներկայացվեն արդեն հրատարակված աշխատություններ։
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- գիտաժողովի նյութերի ժողովածուներ,
- գիտական հանդեսների (պարբերականների) համարներ,
- Հիմնադրամի նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ թանգարաններում զբաղված գիտական աշխատողները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ թանգարանների ներկայացուցիչները՝ ՀՀ գիտական կազմակերպություններում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների երաշխավորությամբ, հայագիտական աշխատությունների շնորհանդեսներ կազմակերպելու նպատակով Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. ապրիլի 16-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր (հայտի էլեկտրոնային տարբերակը)՝ երաշխավորված գիտական կազմակերպության, բարձրագույն ուսումնական հաստատության կամ թանգարանի գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։
Հայտերը ներկայացվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով (հայտերը անգլերենով ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
ՀԱՅՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԻՑ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇՆ Է։
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29) աշխատանքային օրերին, ժամը 11։00-15։00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 16.04.2026 թ.,
- թղթածրարով՝ մինչև 23.04.2026 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող և թերի հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Ամփոփիչ դրական կարծիքի դեպքում Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2026 թ. հունիսին:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 10:00-16:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի ՀԱՅՏԻ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԻ, ինչպես նաև հայտը մրցույթի ընդունելու ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/materials.php?cid=52&arch=&langid=1#mce_temp_url#
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող
համահայկական հիմնադրամ