Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
12.06.2026
Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է

Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Ավո Գաթրճեանի «Սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1912-1926)» խորագրով աշխատությունը:

 

Ավօ Գաթրճեանի «Սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1912-2026)» աշխատությունը մատենագիտական կարևորագույն նշանակություն ունի և ի հայտ է բերում սիրիահայ համայնքի ազգային, սոցիալական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին առնչվող կարևորագույն իրողությունները, առանց որի անհնար է պատկերացում կազմել Սիրիայի հայ համայնքի պատմության փոխակերպումները, հայկական ինքնության և հայապահպանության խնդիրները:   Գիրքը նկարազարդ է, պարունակում է հրատարակությունների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների վերաբերյալ գրեթե բոլոր հիմնական տեղեկությունները: Ներկա աշխատանքը հեղինակի՝ տասնյակ տարիներ տևած հետազոտության և դաշտային աշխատանքի արդյունք է, որը կատարվել է հեղինակի տրամադրության տակ գտնվող փաստական նյութի, ինչպես նաև վերջինիս՝ Սիրիայի, Լիբանանի և Հայաստանի Հանրապետության տարբեր գրադարաններում և արխիվներում կատարված ուսումնասիրությունների հենքի վրա, այդ թվում՝ սիրիական պատերազմի (2011-ից մինչ օրս) շրջանում:

Մատենագիտական տեղեկատուն նպատակ ունի լույս սփռել սիրիահայ պարբերական մամուլի սկզբնավորման, հետագա զարգացման, մամուլի բովանդակային հարցերի վրա, այլ խոսքով՝ թղթին և պատմությանը հանձնել սիրիահայ մամուլի թե՛ հայտնի և թե՛ անհայտ էջերը՝ ցույց տալով պարբերականների ներքին խոհանոցը՝ թերթի կամ հանդեսի աշխատանքային գործընթացը սկզբից մինչև վերջ՝ հանդեսի կամ թերթի սեփականատիրոջից մինչև խմբագիրներ, թղթակիցներ, հոդվածագիրներ, աշխատակազմեր (վարչականներ, գրաշարներ, սրբագրիչներ, էջադրողներ, առաքիչներ և այլն): Տեղեկատուն, ներկայացնելով տվյալ թերթը կամ հանդեսը, փաստացի ներկայացնում է գործընթացի ամբողջ շղթան և մամուլի համակարգն իր բոլոր մանրամասնություններով, որը ժամանակի ընթացքում, բնականաբար, բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել: Տեղեկատուի նպատակն է՝ ցույց տալ հայ մամուլի կյանքը Սիրիայում՝ արաբա-մուսուլմանական միջավայրում՝ որպես կենդանի օրգանիզմ: Սիրիահայ պարբերական մամուլի ներկա մատենագիտության հեղինակը, հիմնվելով նախորդ ուսումնասիրությունների վրա, իր հերթին ստեղծել է մի կարևոր հենք, որը կնպաստի այս բնագավառում հետագա հետազոտությունների իրականացմանն ու նոր ուսումնասիրությունների զարգացմանը:

 

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/newbooksview.php?id=78&cid=4&langid=1#mce_temp_url#


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.