ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհների տրամադրման մրցույթի
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում տպագրվող հայագիտական աշխատությունների թարգմանության նպատակով դրամաշնորհների տրամադրմանմրցույթ։
Մրցույթին կարող են ներկայացվել հայագիտական թեմաներով՝
- մենագրություններ,
- գիտական հոդվածների ժողովածուներ։
Մրցույթին պետք է ներկայացվեն թարգմանության պատրաստ աշխատություններ։
Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
- նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։
ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ թանգարաններում զբաղված գիտական աշխատողները (վերջիններիս բացակայության դեպքում՝ թանգարանների ներկայացուցիչները՝ ՀՀ գիտական կազմակերպություններում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների երաշխավորությամբ), արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում հրատարակվող մենագրությունների կամ գիտական հոդվածների ժողովածուների թարգմանության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության, բարձրագույն ուսումնական հաստատության կամ թանգարանի գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու մասնագետի կարծիք։
Հայտերը ներկայացվում են հայերեն կամ անգլերեն լեզուներով (հայտերը անգլերենով ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:
ՀԱՅՏԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԻՑ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇՆ Է, ՈՐԻՆ ԿԻՑ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ PDF ՏԱՐԲԵՐԱԿԸ։
Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (հայտի, դիմումի, երաշխավորական կարծիքների, գիտխորհրդի երաշխավորության, ծրագրի նախահաշվի ստորագրված և կնքված բնօրինակները) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմ (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29)՝ աշխատանքային օրերին, ժամը 11։00-15։00-ը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- էլեկտրոնային տարբերակով՝ 10.09.2026 թ.,
- թղթածրարով՝ մինչև 17.09.2026 թ.:
Նշված պահանջների չհամապատասխանող, թերի հայտերը չեն քննարկվելու:
Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված փորձագիտական խորհրդում: Վերջինի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։
Մրցույթի արդյունքում փորձագիտական խորհրդի ամփոփիչ դրական եզրակացությունը ստացած հայտերի ֆինանսավորման հարցը հաստատվելու է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:
Մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2026 թ. հոկտեմբերին:
Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 10:00-16:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգահարելով +(374 10) 581891 հեռախոսահամարին։
Մրցույթի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՎԱՆՄՈՒՇԸ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/materials.php?cid=56&arch=&langid=1#mce_temp_url#