Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրենի 2026 թ. նոյեմբերի 20-ի թիվ 37 հրամանով հաստատվել է 2026 թ. հուլիսի 13-ին հայտարարված՝ հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել հետևյալ աշխատությունները.
|
ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
|
|
N
|
Հայտատու
|
Աշխատության վերնագիր
|
Երաշխավորող կազմակերպություն
|
|
1.
|
Եվա Մնացականյան
|
Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ (1920-1923) (հատոր 3)
|
ՀՀ ԿԳՄՍՆ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
|
|
2.
|
Սամվել Ռամազյան
|
Ասլանի վիպերգի բանագիտական քննություն
|
ՀՀ ԿԳՄՍՆ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
|
|
3.
|
Հարություն Մարության
|
Լեկիթի տաճարը (Տիրան Մարության)
|
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային- թանգարան ինստիտուտ
|
|
4.
|
Արտակ Դաբաղյան
|
Հայոց զինանշանային համակարգի հասարակական և ծիսական առումները մ.թ.ա. II – մ.թ. XIII դդ. (պատմամշակութաբանական հետազոտություն)
|
ՀՀ ԿԳՄՍՆ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
|