ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական
համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով
"Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական
խնդիրներ)" խորագրով:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են`
1. Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին
2. Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը
3. Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին
4. Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները
5. Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային
գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ
Ի գիտություն «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական
խնդիրներ)» միջազգային գիտաժողովին մասնակցել ցանկացողների
Զեկուցման հիմնադրույթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով (File
Attachment)` mararmts@yahoo.com : Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2014 թ.
օգոստոսի 1:
● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի 2, էջից ոչ ավելի (ամփոփումների
/յու¬րաքանչյուրը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուց¬ման
խորագիրը/:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն, անգլերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն,
անգլերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն, ռուսերեն):
● Տեքստի տառատեսակը` Times Armenian (հայերեն), Times New Roman (ռու¬սերեն և
անգլերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն):
● Հերթականությունը` ա/ հեղինակի անունը, ազգանունը, փակագծում` երկիրը, բ/
խորագիրը, գ/ տեքստը, դ/ ամփոփումը:
● Տառերի չափը` 12, հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
Գիտաժողովի կազմկոմիտե