ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2016 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության ոլորտում կուտակված հրատապ խնդիրների լուծմանը։
ՀՈՒՖՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առաջարկում է առավել ուշադրություն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.
- ա) Ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրներ.
բ) օսմանյան Թուրքիայի և Մերձավոր Արևելքի նորագույն պատմության
հիմնահարցեր.
- 21-րդ դարի հայագիտության մարտահրավերները
- Հայոց պատմության, հնագիտության և ազգագրության, լեզվի, արվեստի և գրականության, հասարակական-քաղաքական մտքի պատմության և տեսության արդի հիմնախնդիրները։
Ֆինանսավորման ներկայացված ծրագրերին հատկացվում է 2 տարի ժամկետ։
Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համապատաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։
Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ
հեռախոս. 52 13 62
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ