ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2018 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության ոլորտում կուտակված հրատապ խնդիրների լուծմանը։
ՀՈՒՖՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առաջարկում է առավել ուշադրություն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.
ա) Ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրներ.
բ) օսմանյան Թուրքիայի և Մերձավոր Արևելքի նորագույն պատմության հիմնահարցեր.
գ) Արցախի պատմական անցյալի հետազոտման և մշակութային արժեքների պահպանման խնդիրները.
դ) 21-րդ դարի հայագիտության մարտահրավերները
ե) Հայոց պետականության զարգացման արդի փուլը
Ֆինանսավորման ներկայացված ծրագրերին հատկացվում է 1 տարի ժամկետ։
Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համապատաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։
Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։
Մրցութային հանձնաժողովը աշխատանքները կսկսի հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ
հեռախոս. 52 13 62
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ