Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
22.04.2019
Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնա­դրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախա­գծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության բնագավառում կարևոր, արդիական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը։

Առաջարկվում է առավել ուշադ­րութ­յուն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.

ա) 21-րդ դարի հայագիտության մարտահրավերները,

բ) Ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրներ՝ «Ճանաչումից հատուցում» հայեցակարգի շրջանակներում,

գ) Արտասահմանում գտնվող հայագիտական աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրության հիմնախնդիրներ,

դ) Արցախի պատմական անցյալի հետազոտման և մշակութային արժեքների պահպանման գերակայությունները,

ե) Հայոց պետականության զարգացման արդի փուլը, պատմական դասերը և հեռանկարները։

 

ՀՈՒՖՀ հիմնադրամին ներկայացված ծրագրերի կատարման համար տրվում է 1  տարի ժամանակ։

Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրակա­նաց­ման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համա­պա­տաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։

Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։

Սույն հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց մրցութային հանձնաժողովը կսկսի աշխատանքները։

 

 Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝

ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ

Էլ.փոստ info@haygithimnadram.am

հեռախոս.+(374 10) 521 362

 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.