ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության բնագավառում կարևոր, արդիական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը։
Առաջարկվում է առավել ուշադրություն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.
ա) 21-րդ դարի հայագիտության մարտահրավերները,
բ) Ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրներ՝ «Ճանաչումից հատուցում» հայեցակարգի շրջանակներում,
գ) Արտասահմանում գտնվող հայագիտական աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրության հիմնախնդիրներ,
դ) Արցախի պատմական անցյալի հետազոտման և մշակութային արժեքների պահպանման գերակայությունները,
ե) Հայոց պետականության զարգացման արդի փուլը, պատմական դասերը և հեռանկարները։
ՀՈՒՖՀ հիմնադրամին ներկայացված ծրագրերի կատարման համար տրվում է 1 տարի ժամանակ։
Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համապատաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։
Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։
Սույն հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց մրցութային հանձնաժողովը կսկսի աշխատանքները։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ
Էլ.փոստ info@haygithimnadram.am
հեռախոս.+(374 10) 521 362
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ