Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2018 թ. հայտարարել էր հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ։ Մրցույթում շահել էր 4 թեմա՝
- Արևելյան աղբյուրագիտություն – Հայաստանի թվային գրադարան – ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, գիտ. ղեկավար Ա. Բոզոյան։
- Փափուկ ուժը որպես կոնսոցիատիվ ժողովրդավարության մոդելի իրացման մեխանիզմ Հարավային Կովկասում – ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության ինստիտուտ, գիտ. ղեկավար Լ. Շիրինյան։
- Արցախի ազատագրված տարածքների ամրոցների հետազոտություն – ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտ, գիտ. ղեկավար Գ. Սարգսյան։
- Հայ գրականության պատմության ադրբեջանական կեղծարարությունը- ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ, գիտ. ղեկավար Վ. Դևրիկյան։
Հիմնադրամի 22.02.2019 թ. հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ներկայացնում ենք վերոնշյալ թեմաների 01.04.2019-30.06.2019 ժամանակահատվածում կատարած աշխատանքների գիտական հաշվետվությունը։ Հաշվետվություններին կարող եք ծանոթանալ կայքի ՆՅՈՒԹԵՐ բաժնում։