Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
26.11.2019
Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնա­դրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախա­գծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն տարածաշրջանում  աշխար­հա­քաղաքական արդի մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վե­րա­բեր­յալ խնդիրների լուծմանը։

 

Առաջարկվում է առավել ուշադ­րութ­յուն դարձնել հետևյալ ուղղություններին.

  1. Քաղաքական հայագիտությունը նոր մարտահրավերների դարաշրջանում։
  2. Իսլամը Հարավային Կովկասում և հնարավոր մարտահրավերները։
  3. Հայկական մշակույթը Մերձավոր Արևելքում. արդի վիճակը, միտումները, հնարավորությունները և սպառնալիքները։
  4. Մերձավորարևելյան զարգացումները և հայկական հիմնախնդիրների լուծման գերակայությունները։ 
  5. Մերձավոր Արևելք. հին խաղացողներ, նոր մարտահրավերներ։

 

ՀՈՒՖՀ հիմնադրամին ներկայացված ծրագրերի կատարման համար տրվում է 1  տարի ժամանակ։

Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրակա­նաց­ման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համա­պա­տաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։

Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։

Սույն հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց մրցութային հանձնաժողովը կսկսի աշխատանքները։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝

ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ

հեռախոս. 52 13 62

info@haygithimnadram.am

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.