ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն տարածաշրջանում աշխարհաքաղաքական արդի մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ խնդիրների լուծմանը։
Առաջարկվում է առավել ուշադրություն դարձնել հետևյալ ուղղություններին.
- Քաղաքական հայագիտությունը նոր մարտահրավերների դարաշրջանում։
- Իսլամը Հարավային Կովկասում և հնարավոր մարտահրավերները։
- Հայկական մշակույթը Մերձավոր Արևելքում. արդի վիճակը, միտումները, հնարավորությունները և սպառնալիքները։
- Մերձավորարևելյան զարգացումները և հայկական հիմնախնդիրների լուծման գերակայությունները։
- Մերձավոր Արևելք. հին խաղացողներ, նոր մարտահրավերներ։
ՀՈՒՖՀ հիմնադրամին ներկայացված ծրագրերի կատարման համար տրվում է 1 տարի ժամանակ։
Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համապատաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։
Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։
Սույն հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց մրցութային հանձնաժողովը կսկսի աշխատանքները։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ
հեռախոս. 52 13 62
info@haygithimnadram.am
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ