Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Նիստեր
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
04.02.2020
Ցուցահանդես

Ցուցադրվել են աշխատանքներ՝ նվիրված ազատագրված տարածքների 44 ամրոցներին

Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Փետրվար 03,2020 23:03 102

Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 3-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են Բակուր Կարապետյանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Քարվաճառի շրջանում հայտնաբերված 44 ամրոցների վերատպությունները: Ցուցահանդեսը, որը կրում է «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագիրը, նպատակ ունի պատգամավորներին առավել մանրամասն ներկայացնել հայտնաբերված հուշարձանները, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրություններն ու պահպանությունն իրականացնելու համար ստանալ որոշակի աջակցություն: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը, խոսելով ցուցադրության առնչությամբ, կարեւորել է ոչ միայն Արցախի տարածքների ազատագրումը, այլ նաեւ դրանց նոր շունչ ու բովանդակություն հաղորդելը, ինչը, ըստ նրա, հնարավոր է՝ ազատագրելով նաեւ պատմությունը: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել աշխատանքներն իրականացրած անձանց՝ կարեւոր գործ կատարելու համար: Ցուցահանդեսի համահեղինակ, արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը հայտնել է, որ ազատագրված տարածքների նորահայտ հուշարձանների ուսումնասիրություններն սկսվել են երեք տարի առաջ, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների 44 ամրոցներից 30-ն արդեն հետազոտվել են: Այդ աշխատանքներում նշանակալի մասնակցություն է ունեցել հնագետ-ազգագրագետ Գագիկ Սարգսյանը: Բակուր Կարապետյանի խոսքով՝ հետազոտական աշխատանքները շարունակվում են, սակայն անհրաժեշտություն կա տարատեսակ աջակցության, մասնավորապես՝ ներդրումների տեսքով, ինչը կարող է նպաստել տարածքների լիարժեք յուրացմանն ու բնակեցմանը: Կարդացեք նաև Արցախի նորահայտ ամրոցների ցուցադրումը ՀՀ Ազգային ժողովում Լինե՞լ, թե՝ չլինել Ազատագրված տարածքներում բնակվող 17 հազար մարդու ճակատագիրը չպետք է անտեսվի. ՄՃԽ փորձագետ Օլեսյա Վարդանյան «Կա խնդիր. արյունով ազատագրված տարածքը լիարժեք չի յուրացվում, լիարժեք չի բնակեցվում: Քաշաթաղի շրջանում 14-15 հազար բնակչություն կար, այժմ այն նվազել է՝ հասնելով 12 հազարի»,-մտահոգություն է հայտնել Բակուր Կարապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ԱԺ աշխատակազմին՝ ցուցադրությունը Հայաստանի խորհրդարանում կազմակերպելու համար: Արձակագիրը նաեւ երախտիքի խոսքեր է հղել Արցախի այն կազմակերպություններին եւ պետական մարմիններին, որոնք մշտապես օժանդակել են հետազոտական աշխատանքներում: Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից ողջունել է միջոցառման անցկացումն ու Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակուր Կարապետյանին հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Միջոցառման ավարտին ցուցադրվել է «Ճեղքված եկեղեցու ճիչը» կարճամետրաժ ֆիլմը:

ՀՀ Ազգային ժողով

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/02/03/1092096/ © 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Արցախի նորահայտ ամրոցների ցուցադրումը ՀՀ Ազգային ժողովում

Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Փետրվար 06,2020 12:00 1

Օրերս ՀՀ Ազգային ժողովը իր ճեմասրահը տրամադրել էր Արցախի ազատագրած տարածքների նորահայտ ամրոցների հետազոտական խմբի եռամյա աշխատանքների ցուցադրությանը: ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականները ցուցադրության են ներկայացրել մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչեւ ուշ միջնադար ընդգրկող 30 ամրոցներին նվիրված պաստառներ՝ լուսանկարներով, հանույթներով, ամրոցների մասին մանրամասն տեղեկություններով: Այս աշխատանքները հովանավորում է ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունների հիմնադրամը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը իր շնորհավորական խոսքն ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը: Պատգամավորը բարձր գնահատեց գիտահետազոտական խմբի աշխատանքը նոր ամրոցների հայտնաբերման ու այն գիտական աշխարհին ու հանրությանը ներկայացնելու գործում: Ապա ելույթ ունեցավ հետազոտական խմբի անդամ, արձակագիր, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: Նա ասաց, որ ցուցադրությունը Ազգային ժողովում են կազմակերպել, որպեսզի խորհրդարանի պատգամավորներն ավելի խորությամբ ընկալեն Արցախի ազատագրված տարածքների խնդիրները, նրանց հայկականության խորը արմատները, քանի որ այն նոր է Հայաստանի պատմությունում: Նա նշեց, որ եթե պատերազմում տարած հաղթանակը, պապական հողերի ազատագրումը գործի կեսն է, ապա մյուս կեսը դրանց լիարժեք բնակեցումն է, որը շարունակվում է թերությամբ իրականացվել: Հյուրերից ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Կառլեն Ավետիսյանը, որը բարձր գնահատեց հետազոտական խմբի անդամներ Բակուր Կարապետյանի եւ Գագիկ Սարգսյանի կատարած հայրենանվեր աշխատանքը, ինչպես եւ դրանք հանրությանը ներկայացնելու մղումը: Պարոն Ավետիսյանը հայտնեց, որ օգտագործելով առիթը՝ ԱՀ նախագահի հանձնարարությամբ գրական, գիտական ու մշակութային ակտիվ գործունեության համար Բակուր Կարապետյանին է հանձնում Արցախի կառավարական բարձր պարգեւը՝ Վաչական Բարեպաշտ թագավոր մեդալը: Կարդացեք նաև «Եթե ԳԱԱ կառույցները միացնենք բուհերին, կհայտնվենք Վրաստանի և Ղազախստանի վիճակում». Աշոտ Մելքոնյան «Օրենքի 1-ին տարբերակը դժվար թե նպաստեր գիտության զարգացմանը». Ռադիկ Մարտիրոսյան «Նախկինում որոշ խմբեր ազդել են բուհական շրջանակի վրա՝ պահելով ու ֆինանսավորելով իրենց ցանցերը». ԿԳՄՍ նախարար Իր ելույթում Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըրքոյանը, որը զգալի ներդրում ունի հետազոտական խմբի աշխատանքներում, պատմեց այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարում է հետազոտախան խումբը: Ապա ներկաների համար ցուցադրվեց Բակուր Կարապետյանի եւ ռեժիսոր ցի «Ճեղքված եկեղեցու ճիչը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Քաշաթաղի շրջանի Վարազգոմեր հինավուրց գյուղատեղիում հայտնաբերած 9-րդ դարի կիսակործան կենտրոնագմբեթ եկեղեցու մասին, հանրությանն առաջարկում միջոցներ գտնել վերականգնելու

այն: Ցուցահանդեսին եկած հյուրերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ԱԺ եկած ԶԼՄ-ների նեկայացուցիչները անտարբեր էին ցուցահանդեսի նկատմամբ, հրաժարվեցին լուսաբանել այն, նախապատվություն տալով ԱԺ խմբակցության ղեկավար տիկին Մակունցի հայտարարությանը: Թվում է, որ գիտության եւ մշակույթի բնագավառում նոր ցուցադրության լուսաբանումը կարող էր զգալի վարկ բերել Ազգային ժողովին, մանավանդ, որ դրա կազմակերպմանը իր նշանակալի ներդրումն է ունեցել ԱԺ աշխատակազմը:

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 05.02.2020 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/02/06/1092499/ © 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ազատագրված հայրենիքի ամրոցները

 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մի քանի տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ հնագիտության ամբիոնի հնագետների հետ Քաշաթաղի, ինչպես նաեւ Քարվաճառի, Հադրութի, Մարտակերտի շրջանների ազատագրված տարածքներում հայտնաբերում եւ ուսումնասիրում ենք պատմական բազում հուշարձաններ, այդ թվում նաեւ՝ ամրոցներ, բնակատեղիներ, դամբարաններ, դամբարանադաշտեր եւ այլն: Այս աշխատանքներում մշտապես աջակցել, ուղեկցել եմ հնագետներին: Հանրությանը դրանց մասին տեղեկացնում ենք լրատվությամբ, երբեմն կազմակերպում ենք դասախոսություններ, լուսանկարների ցուցահանդեսներ: Նորահայտ ամրոցների մասով կազմակերպվել են պաստառային ցուցահանդեսներ Ստեփանակերտում, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Պաստառներին, տվյալ հուշարձանի մասին նկարագրող տեքստից բացի, լուսանկարներ են, հատակագիծը, կոորդինատները, ինչպես նաեւ դրոնով կատարված նկարահանումներ:

Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային Ժողովի շենքում կայացավ «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» խորագրով պաստառների

ցուցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Հնագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի եւ գիտահետազոտական արշավախմբի անդամների կողմից: ԱԺ շենքի միջանցքներից մեկում ցուցադրվեցին 29 հուշարձանի մասին պատմող պաստառներ: Նախաքրիստոնեական եւ միջնադարյան ամրոցների հիմնական մասը Քաշաթաղի, մնացածը Հադրութի, Մարտակերտի եւ Քարվաճառի տարածքներում է:

Ցուցադրվեց նաեւ ֆիլմ՝ նվիրված Քաշաթաղի շրջանում գտնվող Վարազգոմի վանքին, որը նկարահանվել է վերջերս Բ. Կարապետյանի, Գ. Սարգսյանի մասնակցությամբ, եւ ահազանգ է, որ կործանման եզրին է 9-րդ դարի Հայոց սրբատունը՝ ճարտարապետական եզակի հորինվածքով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.