Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարել էր հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ։ Մրցույթում շահել էր 4 թեմա՝
- Արևելյան աղբյուրագիտություն – Հայաստանի թվային գրադարան – ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, գիտ. ղեկավար Ա. Բոզոյան։
- Արցախի ազատագրված տարածքների ամրոցների հետազոտություն – ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտ, գիտ. ղեկավար Գ. Սարգսյան։
- Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները և խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում –ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, գիտ. ղեկավար Ա. Խաչատրյան
- Հայրապետ Դի Մարտինի նամակագրական ժառանգությունը որպես Նոր Ջուղայի համաշխարհային առևտրական ցանցի պատմության աղբյուր –ԵՊՀ, գիտ. ղեկավար Ս. Բալդարյան:
Հիմնադրամի 22.02.2019 թ. հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ներկայացնում ենք վերոնշյալ թեմաների 01.01.2020-31.03.2020 թթ. ժամանակահատվածում կատարած աշխատանքների գիտական հաշվետվությունը։ Հաշվետվություններին կարող եք ծանոթանալ կայքի ՆՅՈՒԹԵՐ բաժնում։