Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Նիստեր
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
25.02.2021
Մրցույթ

                                                                  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնա­դրամը 2021 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախա­գծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության ոլորտում առկա հրատապ խնդիրների լուծմանը։

Առաջարկվում է առավել ուշադ­րութ­յուն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.

 

  1.  Հայկական պետականության զարգացման և ամրապնդման գերա­կա­յութ­յունները   աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայման­ներում
  2.  Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի պատմական և իրավական հիմքերը
  3.  Հայ հոգևոր և նյութական մշակույթի պահպանության և զարգացման արդի խնդիրները

 

ֆինանսավորման ներկայացված ծրագրերին հատկացվում է 1 տարի ժամկետ։

Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրակա­նաց­­ման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համա­պա­տաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։

Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։

Մրցութային հանձնաժողովը աշխատանքները կսկսի հայտարարությունը տպագ­րե­լուց մեկ ամիս անց։

 Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝

ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ

հեռախոս՝  010 52 13 62

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.