ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2021 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության ոլորտում առկա հրատապ խնդիրների լուծմանը։
Առաջարկվում է առավել ուշադրություն դարձնել հայագիտության հետևյալ ուղղություններին.
- Հայկական պետականության զարգացման և ամրապնդման գերակայությունները աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում
- Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի պատմական և իրավական հիմքերը
- Հայ հոգևոր և նյութական մշակույթի պահպանության և զարգացման արդի խնդիրները
ֆինանսավորման ներկայացված ծրագրերին հատկացվում է 1 տարի ժամկետ։
Ներկայացվող ծրագրերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետներն ու առաջադրանքները, ֆինանuավորման ծավալները` համապատաuխան հաշվարկներով ու հիմնավորումներով։
Նախագիծը կարող են իրականացնել ինչպես մեկ գիտական խումբ՝ իր ղեկավարով և աշխատակիցներով, այնպես էլ անհատ գիտնականներ։
Մրցութային հանձնաժողովը աշխատանքները կսկսի հայտարարությունը տպագրելուց մեկ ամիս անց։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
ք. Երևան, Բաղրամյան 24, 40 սենյակ
հեռախոս՝ 010 52 13 62
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ