Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Իսլամը Հարավային Կովկասում (Վրաստան, Ադրբեջան). արդի միտումներ, հնարավոր մարտահրավերներ» հետազոտական ծրագրի աշխատաժողովին:
Աշխատաժողովը տեղի կունենա ս. թ. մարտի 17-ին, ժամը 12:00, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Բանախոսներ՝ ՀՀ ԳԱԱ Արեվելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Արաքս Փաշայան, Լիլիթ Հարությունյան, Տաթեվիկ Մանուկյան, Նազելի նավասարդյան
Մուտքը միայն դիմակով:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել և վեր են հանվել հետխորհրդային Ադրբեջանում և Վրաստանում իսլամական զարթոնքի, իսլամական ինքնագիտակցության, նոր իսլամական ինքնությունների ձևավորման, իսլամի քաղաքականացման, իսլամական քաղաքացիական ակտիվությանն առնչվող հիմնախնդիրները, լուսաբանվել են նաև արտաքին կրոնական ազդեցություններին ու ներթափանցումներին (Իրան, Թուրքիա, արաբական երկրներ) առնչվող հարցերը: Նշված բոլոր խնդիրները դիտարկվել են Հայաստանի ազգային և անվտանգային շահերի տեսանկյունից, այդ թվում՝ 2020 թ. Արցախյան պատերազմի համատեքստում:
Հետազոտական ծրագիրն իրականացվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում: