ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հիմնարար հայագիտություն» անգլերեն էլեկտրոնային հանդեսի անգլերենի թարգմանչի թափուր հաստիքը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար:
Դիմողը պետք է ունենա՝
- թարգմանչության ոլորտում աշխատանքային փորձ,
- հայերեն-անգլերեն և ռուսերեն-անգլերեն թարգմանության կարողություն (ստուգվելու է պատահականության սկզբունքով ընտրված տեքստերի թարգմանության միջոցով),
- բարձրագույն կրթություն (հումանիտար և հասարակագիտական մասնագիտություններով):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 13.03.2023 թ.:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24՝ Հիմնադրամի տնօրենություն:
Հարցերի դեպքում կարելի է զանգահարել (+374) 93 720055 համարին:
Կից ներկայացվում է դիմումի ձևը՝
Հայագիտական ուսումնասիրությունները
ֆինանսավորող համահայկական հիմնադրամի
տնօրեն Ա. Եղիազարյանին
.........................................................................................................ից
/Ա.Հ.Ա/
............................................................................
/բնակության հասցե/
.............................................................................
/հեռախոսահամար, էլ.փոստ/
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր «Հիմնարար հայագիտություն» անգլերեն էլեկտրոնային հանդեսի անգլերենի թարգմանչի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը (պատճեններով).
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- Բարձրագույն կրթությունը փաստող պետական նմուշի փաստաթուղթ,
- Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ,
- 3*4 չափի 1 լուսանկար:
Դիմող՝ /.............................../ ............................................................
ստորագրություն /անուն, ազգանուն/
....../................................/...............
օր ամիս տարի