Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
03.03.2023
Թեմատիկ ֆինանսավորման մրցույթ

                                           

                                                                  

 «ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՆԱԾԻՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» 

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հայկական ուտեստների և տոնածիսական համակարգերի ուսումնասիրություն» թեմայով գիտական հայտերի մրցույթը:

 

Մրցույթն իրականացվում է երկու առանձին ուղղություններով (թեմատիկ հետազոտական նախագծերով)`

 

  1. հայկական ուտեստի համակարգի ուսումնասիրություն,
  2. հայկական տոնածիսական համակարգի ուսումնասիրություն:

 

Ծրագիրն ուղղված է հայկական ուտեստի և տոնածիսական համակարգերի վերաբերյալ մինչ այժմ իրականացված հետազոտությունների ամփոփմանն ու նոր հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև արդյունքների հանրայնացման հայեցակարգի մշակմանը, ինչը կհանդիսանա գիտական հենք` ազգային խոհանոցին, տոնակատարություններին, ծեսերին, խաղերին նվիրված պետական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար:

 

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներով։

 

Մրցույթին ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն կից ներկայացվող՝ Հայկական ուտեստի համակարգի ուսումնասիրության և Հայկական տոնածիսական համակարգի ուսումնասիրության ծրագրերում սահմանված ուղղություններին և սկզբունքներին։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  Էլ.տարբերակով՝ 2023 թ. ապրիլի 7-ն է, իսկ թղթային տարբերակով՝ 2023 թ. ապրիլի 14-ը:

 

Մրցույթի հրավերը և ծրագրերը կարող եք տեսնել ՆՅՈՒԹԵՐ բաժնում: 

 

              


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.