Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
05.09.2023
ՄՐՑՈՒՅԹ հայագիտական հրատարակությունների ֆինանսավորման

                                                             ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կողմից հայագիտական ուսումնասիրությունների հրատարակության նպատակով դրամաշնորհների տրամադրման  վերաբերյալ

 

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայագիտական հիմնարար և արդիական հետազոտությունների հրատարակության մրցույթ։

Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝

  1. հայագիտության գիտաճյուղերում կատարված հիմնարար և արդիական ուսումնասիրություններ,
  2. Արցախի պատմության, մշակույթի և արդի փուլի իրադարձությունների ուսումնասիրու­թյուններ,
  3. հայոց պատմության կեղծարարության և հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված ուսումնասիրություններ,
  4. հայկական ինքնության ուսումնասիրություններ։

Մրցույթին պետք է ներկայացվեն հրատարակության պատրաստ աշխատություններ։

 

Մրցույթին չեն կարող ներկայացվել՝

  • հոդվածների և փաստթղթերի ժողովածուներ,
  • գիտական հանդեսների համարներ,
  • այլ հեղինակների աշխատություններ,
  • նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։

 

 ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկա­լելու դեպքում, պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 5-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ հաստատված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից։ 

 

                                          ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  1. Մրցույթին ներկայացվող հայտը պետք է ներկայացվեն.

 

 

  1.1. Հայտատուի (հեղինակի) անուն, ազգանուն՝ __________________

  1.2. Ծննդյան թիվ՝ ___________________

  1.3. Աշխատավայր՝ __________________

  1.4. Պաշտոն՝ __________________

  1.5. Գիտական աստիճան՝ ______________

  1.6. Հեռախոս՝ __________________

  1.7. Էլ. փոստ`_________________

  1.8. Մրցույթի ներկայացվող աշխատության վերնագիր (հայերեն, անգլերեն)՝_____________

  1.9. Աշխատության արդիականություն և հրատապություն (պարտադիր)

        (1 էջ)՝ ________________

  1.10. Գիտական նորույթ (մինչև կես էջ)՝ ______________

  1.11. Համառոտ բովանդակություն (2 էջ)՝ ______________

  1.12. Երկու մասնագետների գրավոր կարծիք

  1.13. Հրատարակության հիմնական չափանիշներից (կազմը, նկարները, թղթի որակը)

  1.14. Հրատարակման ժամկետ (պետք է սահմանվի այնպես, որ հրատարակությունը

          տեղի ունենա 2023 թ.)՝ _____________________

  1.15. Աշխատության ծավալ և տպաքանակ՝ __________

  1.16. Աշխատության էլեկտրոնային տարբերակը (Word կամ PDF)

 

                     Հրատարակության ծախսի չափը չպետք է գերազանցի`

  • 500.000 դրամը՝ ոչ նկարազարդ աշխատությունների դեպքում,
  • 1.000.000 դրամը՝ ծավալի ¼-ի չափով նկարազարդ աշխատությունների դեպքում,
  • 1.500.000 դրամը՝ հայերեն աշխատության՝ օտար լեզվով թարգմանաբար հրատարակության դեպքում /թարգմանության և հրատարակության արժեքը ներառյալ/։

 

  Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով, որոնք սահմանված ժամկետներում պետք է ներկայաց­վեն armenianstudiesfoundation@gmail.com հասցեով և ՀՀ ԳԱԱ նախագահության շենք՝ Հիմնադրամի գրասենյակ (Մարշալ Բաղրամյան պող. 24, 1-ին հարկ, սենյակ 29):

  Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ էլեկտրոնային տարբերակով՝ 05.10.2023 թ., թղթային տարբերակով՝ մինչև 17.10.2023 թ.:

  Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված թեմաներից դուրս հայտերը չեն քննարկվելու:

  Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհուրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Դրական կարծիքի դեպքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու է պայմանագիր:

  Մրցույթի արդյունքները հայտատուները իրենց հայտի մասով կարող են բողոքարկել արդյունքների հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

  Արդյունքների մասին հայտարարվելու է մինչև 2023 թ. նոյեմբերի 10-ը:

 

  Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ Հիմնադրամի էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ +(374 93)720055 հեռախոսահամարով։

 

                                                                  Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող

                                                                                                                 համահայկական հիմնադրամ

 

 

 

 

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.