Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Կարինե Բազեյանի «1918-1921թթ. իրողությունները շիրակցիների բանավոր հիշողության մեջ» խորագրով նյութերի ժողովածուն:
Ժողովածուն ընդգրկում է Ալեքսանդրապոլի գավառի 1918-1921 թթ. իրողությունների ու դրանց սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքների մասին Շիրակի մարզի 40-ից ավել բնակավայրերի շուրջ 60 բանասացներից հավաքած հիշողություններն ու բանավոր պատմությունները, որոնք համադրվել են մասնագիտական գրականության և արխիվային նյութերի հետ: Վերոհիշյալ նյութերի հիմամբ կազմվել է թուրքական արշավանքների հետևանքները ներկայացնող քարտեզ: Այն նախատեսված է պատմաբանների, ցեղասպանագետների, բուհերի հումանիտար ֆակուլտետների դասախոսների, ուսանողների և այս ոլորտով հետաքրքրվող անձանց համար:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ http://haygithimnadram.am/newbooksview.php?id=61&cid=4&arch=&langid=1