Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Սեյրան Գրիգորյանի «Եղիշե Չարենցը և 20-րդ դարի հայ գրականությունը (Վահան Տերյան, Ավետիս Ահարոնյան)» մենագրությունը:
Մենագրության մեջ հայ նշանավոր գրող Եղիշե Չարենցի ստեղծագործությունը քննված է իր ժամանակի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակների ազգային գրականության համատեքստում: Ժամանակաշրջանի պատմաքաղաքական ու գրական զարգացման համապատկերում քննվել են Ե․ Չարենցի ստեղծագործական բազմաբարդ առնչությունները հայ գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Վահան Տերյանի և Ավետիս Ահարոնյանի հետ: Սույն մենագրությունը իր դարի գրականության հետ Եղիշե Չարենցի բազմաշերտ առնչությունների քննությունը ներկայացնող առաջին գիրքն է և կարող է ունենալ շարունակություն։ Գիրքը կհետաքրքրի գրականագետներին, բանասիրության ու պատմության ֆակուլտետների ուսանողներին և ընթերցողներին:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝
http://haygithimnadram.am/newbooksview.php?id=62&cid=4&arch=&langid=1