Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
25.12.2023
Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է

Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Ա.Ա. Բոզոյան, Գ.Գ. Դանիելյան, Մ. -Ա. Շեվալիե «Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արեվելքի եկեղեցաքաղաքական փոխհարաբերությունների փաստաթղթերում (վավերագիտության խնդիրներ)» խորագրով կոլեկտիվ հետազոտությունը:

Կիլիկյան Հայաստանի գրեթե երեքհարյուրամյա գոյության ընթացքում (1080–1375) Հայոց հոգևոր և աշխարհիկ իշխանությունները գործուն դիվանագիտական, հոգևոր-քաղաքական և առևտրական նամակագրական կապեր են ունեցել տարածաշրջանի պետությունների մեծ մասի՝ Բյուզանդական կայսրության և նրա ժառանգների՝ Նիկիայի և Տրապիզոնի կայսրությունների, Վրաստանի, Հռոմի պապության, Գերմանիայի և Ֆրանսիայի, Միջերկրական և Սև ծովերի առևտրական պետությունների, Խաչակրաց պետությունների, Մոսուլի աթաբեկության, Իկոնիայի, Այյուբյան և Մամլուքյան սուլթանությունների, Դանիշմանյան և Արտուքյան ամիրայությունների, Հալեպի աթաբեկության, ինչպես նաև Իրանի մոնղոլական Իլխանության, Կարամանյան ամիրայության և հիշատակված պետական միավորումները ներկայացնող զանազան գործիչների հետ։ Սույն գրքի հեղինակների նպատակն է եղել՝ հետազոտել Կիլիկիայի Հայոց պետության իշխանության և թագավորության շրջանին վերաբերող արժեքավոր տեղեկություններ հաղորդող եկեղեցական և քաղաքական վավերագրերն ու սկզբնաղբյուրները, մանրամասն պատմաքննական վերլուծության ենթարկել մեզ հասած այլալեզու վավերագրերը, հետազոտել առանձին նոտարական գրասենյակներից դուրս եկած վավերագրերի բանաձևային համակարգերը և պահպանված բնագրերում օգտագործվող եզրութաբանությունը, հայոց հայրապետների և միապետների հետ պաշտոնական գրագրության մեջ օգտագործված տիտղոսները և պատվանունները, լուծել առանձին փաստաթղթերի թվագրման, իսկության և վավերականության, խնդիրները, հարևան երկրների ինքնակալների հետ հարաբերություններում օգտագործված դիվանագիտական ընծաների և դեսպանընկալության արարողակարգերի մասին սկզբնաղբյուրային տեղեկությունները։

Կոլեկտիվ հետազոտությունը նախատեսված է հայագետների, արևելագետների, միջնադարագետների, աղբյուրագետների և Կիլիկյան Հայաստանի պատմությամբ հետաքրքրվողների համար։

 

 

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ 

http://haygithimnadram.am/newbooksview.php?id=63&cid=4&arch=&langid=1

 

 


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.