Հայերեն English Русский
Նորություններ
Նորմատիվ ակտեր
Հոգաբարձուների խորհուրդ
Գիտաժողով ներ
Հանդեսի չափանիշներ
Նյութեր
Ծրագրեր
Մամլո հաղորդագրություններ
Ամառային դպրոցներ
Նոր գրքեր
Ֆորում
Հայագետների տվյալներ
Պահոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
Երևանի պետական համալսարան
Մատենադարան
Նորություններ
08.01.2024
Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է

Հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակվել է Հասմիկ Ստեփանյանի «Հայատառ թուրքերեն գրականությունը» խորագրով գիրքը:

Գիրքը նվիրված է հայատառ թուրքերեն գրականության ուսումնասիրությանը՝ նրա ձեռագիր (14-19-րդ դ.) և տպագիր (1727-1968թթ. ) շրջաններին: Աղբյուրագիտական ուսումնա­սի­րո­ւ­թյան առարկա են դարձել հայատառ թուրքերեն ինքնուրույն և թարգմանական գեղարվեստական գրականությունը, կրոնադավանաբանական, պատմական, փիլիսոփայական երկերը, միսիոներական, ուսումնական, գիտահանրամատչելի գրքերը, հայկական թատերախմբերի թուրքերեն ներկայացումների համար ստեղծված գրականությունը: Քննության են ենթարկվել այս գրականության առաջացման պատմական, սոցիալ-քաղաքական նախադրյալները, նրա զարգացման և անկման պատճառները: Կարևորվում է այս գրակա նության մեծագույն առաքելությունը արևմտահայության թուրքախոս գավառների հայությանը դեպի ազգային ավանդույթներին, հարազատ ժողովրդի հավատքին վերադարձնելու, հայալեզու դարձնելու նպաստը: Անհերքելի է հայատառ թուրքերեն գրականության ներդրումը Օսմանյան կայսրության մշակութային կյանքում, թուրք գրական լեզվի և լուսավորական գրականության, դրամատուրգիայի ստեղծման գործում: Ուսումնասիրվում է 250 տարիների ընթացքում աշխարհի շուրջ 50 քաղաքներում հրատարակված ավելի քան 2000 անուն տպագիր գրքերի, 120 անուն պարբերական մամուլի մշակութային, հասարակական և պատմական արժեքը: Գրքի համար հիմք է ծառայել 2001թ. հրատարակված «Հայատառ թուրքերեն գրականությունը» աղբյուրագիտական հետազոտությունը: Գիրքը նախատեսվում է հայատառ թուրքերեն գրականությամբ, նրա ձեռագրական և տպագրական շրջաններով, պարբերական մամուլով զբաղվողների, հետազոտողների համար:

 

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ 

http://haygithimnadram.am/newbooksview.php?id=64&cid=4&langid=1


© 2014-2018 All Armenian Foundation Financing Armenological Studies. All Rights Reserved.